Չեմպիոնների լիգայի ֆավորիտները․ Ֆաբիո Կապելոյի տարբերակը
Հայտնի իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի ֆավորտներ է համարում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» եւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին»։
72-ամյա Կապելով կարծում է, որ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» չափազանց հոգնած է մոտեցել մրցաշրջանի վճռական փուլին «Բարսելոնային» եւ «Յուվենտուսին» գերազանցելու համար, հաղորդում է Football Italia-ն։ Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում 0։1 հաշվով պարտվել է «Տոտենհեմին»։
«Ֆավորիտի կարգավիճակի համար «Բարսելոնան» ունի անհրաժեշտ ամեն ինչ։ «Յուվենտուսը» Ռոնալդուի հետ նույնպես ֆավորիտ է։ Նրանց հոգեբանությունը հզորացել է։ Մրցաշրջանի մեկնարկում ֆավորիտ էի համարում «Մանչեսթեր Սիթիին», սակայն «Տոտենհեմի» հետ առաջին խաղը ցույց տվեց նրանց գերհոգնածությունը»,- ասել է Կապելոն։
Հիշեցնենք, որ այժմ մարզչական գործունեությունը դադարեցրած Կապելոն կարիերայի ընթացքում երեք անգամ գլխավորել է իտալական «Միլանը», «Ռոման», «Յուվենտուսը», երկու անգամ՝Մադրիդի «Ռեալը», եղել է նաեւ Անգլիայի եւ Ռուսաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ