ՀՀԿ-ում անհանգիստ են. նրանք դիմում են ընդդիմադիրներին՝ խնդրելով ուշադիր լինել իրենց ձայներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀԿ ռեյտինգային թեկնածուները այս օրերին մրցակից-կուսակիցներից պաշտպանվելու մեթոդներ են փնտրում: Բանն այն է, որ ՀՀԿ վստահված անձինք հիմնականում նշանակված են մի թեկնածուի կողմից, իսկ մրցակիցները ո՛չ հանձնաժողովում վստահելի մարդ ունեն, ո՛չ էլ՝ վստահված ունենալու իրավունք: Եվ հնարավոր է՝ ՀՀԿ ռեյտինգային մի թեկնածուի ձայնը պարզապես վերցնեն, դնեն մյուսի ձայների վրա:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ իշխանության թեկնածուները դիմում են ընդդիմադիր կուսակցություններին՝ խնդրելով ուշադիր լինել իրենց ձայներին: Այսպիսով՝ հանրապետականներն ընկել են իրենց իսկ հյուսած ծուղակը. ընտրական օրենսգիրքը հեղինակել են հենց ՀՀԿ ներկայացուցիչները՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, իսկ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին այդ նախագծին՝ անտեսելով ընդդիմության ահազանգերը, որը նաեւ իրենց շահերից էր բխում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...