ԱՄՆ-ն փորձում է հանդիպում կազմակերպել Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, ԱՄՆ-ն փորձում է կազմակերպել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ապրիլյան պատերազմից հետո Ալիեւ-Սարգսյան հանդիպում տեղի է ունեցել 2016-ի մայիսին՝ Վիեննայում եւ հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում:
Եվ ահա հիմա նորից հանդիպում է նախապատրաստվում: Ընդ որում, մինչ այդ հանդիպումը Սերժ Սարգսյանն արդեն մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով Մոսկվայում է եղել եւ Արցախի հակամարտության հարցը քննարկել Վլադիմիր Պուտինի հետ: Դրանից առաջ նույն նպատակով Մոսկվայում էր նաեւ Իլհամ Ալիեւը:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց հետո մեկնեց Արցախ, որտեղ, ինչպես փոխանցում են իշխանական շրջանակները, նա տեղի իշխանություններին է ներկայացրել ԼՂ կարգավորման վերաբերյալ զարգացումները: Ըստ մեր աղբյուրների, Մոսկվայում Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ Մինսկի խումբը երկու երկրների նկատմամբ էլ կոշտացնելու է կարգավորմանն ուղղված պահանջները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...