Աֆրիկայում զբոսաշրջիկը որոշել է շոյել առյուծի գլուխն, ու քիչ է մնացել՝ զրկվի ձեռքից (տեսանյութ)
Հարավային Աֆրիկայում զբոսաշրջիկը քիչ էր մնում, որ կորցներ ձեռքը՝ փորձելով շոյել առյուծին:
Ինչպես հաղորդում է Metro-ն, միջադեպը տեղի է ունեցել Վիրջինիա քաղաքում, որտեղ 55-ամյա Փիթեր Նորտյեն և նրա կինը նշում էին իրենց համատեղ կյանքի 10-ամյակը:
Ազգային պարկ այցելելով՝ տղամարդը խախտել է արգելոցի կանոնները՝ ձեռքը ներս է մտցրել ցանկապատից առյուծներին շոյելու համար: Իսկ կինը նկարահանելիս է եղել, թե ինչ է տեղի ունենում:
Համացանցում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը նախ շոյում առյուծներից մեկին, որին մոտենում է երկրորդը և անմիջապես կծում զբոսաշրջիկի ձեռքը:
Նշվում է, որ առյուծն ինքն է բաց թողել ձեռքը, որից հետո տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել: Ազգային պարկից հայտնել են, որ իրենց մոտ ոչ մի նման պատահար տեղի չի ունեցել վեց տարում: Աշխատակիցները նշել են, որ զբոսաշրջիկն ինքն է խախտել այցելության կանոնները:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...