Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Բաթումիում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 13-ին Հայաստանն ունի 6 մասնակից. +87 կգ՝ Արփինե Դալալյանը, 102 կգ՝ Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):
Առաջինը պայքարի մեջ մտան 102 կգ քաշայիններ Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը:
Երկրամարտի 377 կգ արդյունքով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Սամվել Գասպարյանը։ Արսեն Մարտիրոսյանը 368 կգ արդյունքով 6-րդն է։
Արսեն Մարտիրոսյանը պոկում վարժությունունը պայքարը սկսեց 160 կգ-ով: Առաջին մոտեցմամբ 160 կգ-ը հաջողությամբ պահեց գլխավերեւում: Երկրորդ մոտեցման համար պատվիրեց 165 կգ, բայց ձախողեց երկրորդ մոտեցումը: Երրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը պատվիրեց 168 կգ եւ Արսեն Մարտիրոսյանը հաջողությամբ պահեց ծանրաձողը գլխավերեւում:
Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում պայքարը սկսեց 168 կգ-ով, սակայն առաջին երկու փորձերն անհաջող ստացվեցին ծանրորդի համար: Երրորդ մոտեցմանը Սամվել Գասպարյանը դժվարությամբ պահեց 168 կգ-ը գլխավերեւում:
Հրում վարժությունը Արսեն Մարտիրոսյանը սկսեց 200 կգ-ով եւ ձախողեց առաջին մոտեցումը, սակայն մեծ դժվարությամբ կարողացավ 200 կգ-ը հրել երկրորդ մոտեցմամբ: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը Արսեն Մարտիրոսյանի համար պատվիրեց 205 կգ, սական Հայաստանի ներկայացուցիչը ձախողեց նաեւ այս մոտեցումը: Արսեն Մարտիրոսյանը երկամարտն ավարտեց 368 կգ-ով:
Սամվել Գասպարյանը հրում վարժությունը մեկնարկեց 209կգ-ով եւ փայլուն հրեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 216 կգ, սակայն Սամվել Գասպարյանը չհրեց այդ քաշը: Երրորդ մոտեցման համար 217 կգ-ով ծանրորդը ցանկանում էր Եվրոպայի ռեկորդ սահմանել, սակայն ձախողեց երրորդ մոտեցումն էլ: Սամվել Գասպարյանը պայքարն ավարտեց 377 կգ-ով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ