Հայտնի է՝ դատավորի դեմ ցուցմունք տված անձը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, կաշառքի գործով օրերս կալանավորվեցին Կոտայքի մարզի դատավոր Գագիկ Հեբոյանն ու փաստաբան Վահագն Դանիելյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փաստաբանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Դատավոր Գագիկ Հեբոյանը եւս հայտնել է, որ չի ընդունում մեղադրանքը, իսկ վերցրած գումարը ոչ թե եղել է կաշառք, այլ իր պարտքն են վերադարձրել:
Սակայն նկատենք, որ մինչ դատավոր Հեբոյանը եւ փաստաբանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները, գործով կա անձ, որը դատավոր Գագիկ Հեբոյանի դեմ ցուցմունք է տվել: Մեզ հայտնի դարձավ, որ նրա դեմ ցուցմունք տվող անձը եղել է Բենիկ Հարությունյանը: Ավելին` նրա ցուցմունքից մեզ մանրամասներ են հայտնի դարձել. նա լսել է, թե Գագիկ Հեբոյանը իրենից քաղաքացիական գործով կաշառք է ուզել: Գրել էինք, որ 2018 թվականի ապրիլի 3-ին դատարան է դիմել Բենիկ Հարությունյանը` ընդդեմ իր եղբոր` Օնիկ Հարությունյանի:
Այս գործի շրջանակներում էր հենց, ըստ նախաքննական մարմնի, դատավորը, իբր, կաշառք վերցրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...