Աբրահամ Խաշմանյանն ու «Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը
Երևանի «Արարատն» ու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը, տեղեկացնում է Armsport.am-ը:
Հիշեցնենք` «Արարատի» ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն, ավելի վաղ, բողոք-նամակով դիմել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ նշելով, որ ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարվածել է իրեն և ռասիստական արտահայտություններ թույլ տվել իր նկատմամբ:
Կատարվում էր քննություն:
Նշենք` Խաշմանյանը դեռ երեկ արդեն բացակայում էր «Արարատի»` Բարձրագույն խմբի 26-րդ տուրում «Փյունիկի» հետ անցկացրած խաղից: Երևանյան թիմի գործողությունները մարզչական նստարանից վերահսկում էր մարզիչ Տիգրան Եսայանը:
«Արարատը» Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականն է զբաղեցնում` 23 խաղից հետո վաստակելով ընդամենը 15 միավոր:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ