Շտապօգնություն կանչած հիվանդին օգնության է եկել հարբած բժիշկ և հրաժարվել օգնել նրան (տեսանյութ)
ՌԴ Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքի սուպերմարկետներից մեկում տարեց գնորդի ինքնազգացողությունը վատացել է, և նրա համար շտապօգնություն են կանչել:
Ինչպես հայտնում է 360tv.ru-ն, ականատեսները զարմացել են, երբ հիվանդ կնոջն օգնության է եկել ոչ սթափ վիճակում գտնվող բժիշկ, որը դժվարությամբ է պահպանել հավասարակշռությունը: Նկատելով, որ իրեն տեսանկարում են հեռախոսներով՝ նա սկսել է սպառնալ տեսանկարողներից մեկին:
«Ուրեմն այսպես, Խիմկիի բոլոր տեսախցիկների առջև ես այժմ կհարվածեմ այս երիտասարդի դեմքին»,- ասել է բժիշկը՝ այդպես էլ օգնություն չցուցաբերելով տարեց կնոջը, ում համար ստիպված են եղել բուժօգնության այլ բրիգադ կանչել:
Այդ ընթացքում Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության մամուլի քարտուղարությունը լրագրողներին հայտնել է, որ հաջողվել է պարզել բժշկի ինքնությունը. նա ազատվել է աշխատանքից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...