Վրաստանում հանրային սննդի վայրերում տավարի մսի փոխարեն էշի և ձիու միս է իրացվել (Տեսանյութ)
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը քրեական պատասխանատվության է ենթարկել երկու մարդու, որոնք տավարի մսի փոխարեն հանրային սննդի օբյեկտներ էին մատակարարելմ էշի և ձիու միս: Այդ մասին տեղեկացրել է գերատեսչության կայքէջը:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ամբաստանյալները մատչելի գներով ձեռք են բերել նշված կենդանիներին, ապա տեղափոխել Թբիլիսիի սպանդանոցներ: Այստեղ առանց սանիտարական նորմերի պահպանման մշակել են կենդանիների միսն ու որպես տավարի միս առաքել հանրային սննդի տարբեր օբյեկտներ:
Հետաքննիչները սպանդանոցում հայտնաբերել են ձիու և էշի մարմնի տարբեր մասեր և հրապարակել դրանց լուսանկարները: Զուգահեռաբար մեծ քանակությամբ էշի ու ձիու միս է առգրավվել շուկաներից և հանրային սննդի տարբեր կետերից:
Հետաքննությունը շարունակվում է: Երկու անձանց, որոնք մեղադրվում են հանցագործության մեջ, սպառնում է ազատազրկում 4-7 տարի ժամկետով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...