Բագրատաշենի մաքսակետում զննում անցնող տղամարդուն տեսանկարահանած մաքսավորն աշխատանքից ազատվել է
Բագրատաշենի մաքսակետում աշխատող մաքսավորը, որը տեսանկարել էր և համացանցում հրապարակել զննում անցնող մարդու մասին տեսագրությունը, աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Հայտնի է, որ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը հանձնարարել էր ներքին հետաքննություն անցկացնել: Դրան զուգահեռ, մաքսային ծառայության աշխատակիցը հայտարարել է սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու մասին:
Նշվում է, որ միջադեպի հետաքննությունը կասեցվել է:
Ավելի վաղ հայտնել էինք` համացանցում մեծ տարածում է գտել ՀՀ Բագրատաշենի անցակետում արված տեսանյութը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը պայուսակը ձեռքին անցնում մետաղական դետեկտորի միջով, ապա նրան խնդրում են պայուսակը դնել դիտարկման սարքի վրա:
Տղամարդն էլ այդ պահին որոշում է պայուսակի հետ միասին անցնել դիտարկման սարքի միջով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...