«Լուսավոր Հայաստանը» լեզու է գտել Տիգրան Ավինյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դեռ շաբաթներ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց կառավարության կառուցվածքի իր տեսլականը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ կառուցվածքը վերջնական է, որեւէ փոփոխության չի ենթարկվելու:
Ենթադրելի էր, որ իշխանությունները այս հարցում որոշում չեն փոխի: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Լուսավոր Հայաստանը» կառավարության կառուցվածքի մասով խոսակցություններ է ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Դրանից հետո որոշվել է, որ մի քանի հարցերի վերաբերյալ պետք է քննարկում կատարվի, եւ հավանական է, որ դրա արդյունքում փոփոխություններ տեղի կունենան:
Մեր տեղեկություններով` հատկապես քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը օպտիմալացման չենթարկելու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ «Լուսավոր Հայաստանը» այսօր տեղի ունեցող Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելու է օրենքի նախագիծ` գյուղատնտեսական կորպորացիաների մասին: Խմբակցությունը, փաստորեն, այս ոլորտով խիստ հետաքրքրված է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...