«Միահեծան-գոռոզ ցար» Փաշինյանը Վանեցյանի մորն ասել է՝ «կարող ես դու էլ դիմում գրել-գնալ». Եւ նա գրել է
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե բավականին ուշագրավ է եղել կառավարության կադրերի վարչության պետի, այն է` ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մոր աշխատանքից ազատման պատմությունը:
Հիշենք` Փաշինյանի որոշմամբ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի` «դիջեյ Էդոյի», շքեղ «պասով» աշխատանքից ազատվեցին արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանն ու կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը:
Տիկին Մարգարիտը Ալիկի ու Արթուրի համար փորձել է բարեխոսել վարչապետի մոտ, ասել, որ նրանք նորմալ աշխատողներ են, ինչին «միահեծան-գոռոզ ցար», վերջին շրջանում Վանեցյանի (եւ ոչ միայն նրա) աճող ռեյտինգի նկատմամբ «նեպրիյազն» ունեցող Փաշինյանը պատասխանել է` եթե նրանց ազատումը քեզ այդքան անհանգստացնում է, կարող ես դու էլ դիմում գրել-գնալ: Եվ Մարգարիտ Ազարյանը գրել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...