Քարոզչական «մրցակցություն» Ստրասբուրգում. Ո՞ւմ ընդունելությունն էր ավելի տպավորիչ՝ Փաշինյանի՞, թե՞ Բախտաձեի
«Փաստ» թերթը գրում է.
«Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որտեղ ելույթ ունեցավ եւ վեհաժողովականների հարցերին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ Փաշինյանից մեկ օր առաջ Ստրասբուրգում էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Թերթի տեղեկություններով՝ վրացական կողմը ամեն ինչ արել է, որ Բախտաձեի ընդունելությունը մատուցվի ավելի ջերմ ու տպավորիչ, քան Փաշինյանինը: Իրականում առանձնակի տարբերություն գտնելը դժվար է: Ուշագրավ է, որ հերթական անգամ Վրաստանի ու Հայաստանի վարչապետների աշխատանքային գրաֆիկները համընկնում են:
Դժվար է ասել, թե որքանով են օրինաչափ նման համընկնումները, սակայն փաստ է, որ նման դեպքերում երկրների համապատասխան կառույցները, որպես կանոն, հաշվի են առնում այդպիսի երեւույթները՝ ակամա «մրցակցությունից» շահող դուրս գալու նպատակով, որքան էլ այդ հանգամանքը, մեղմ ասած, առաջնային չէ նման այցերի պարագայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...