ԱՄՆ-ում տղամարդն իր 2 մետր հասակով միասապատ ուղտի հետ շրջել է խանութում (տեսանյութ)
ԱՄՆ Միչիգան նահանգի Մասկեգոն քաղաքում Սքոթ Լյուիս անունով տղամարդն իր 11-ամյա ուղտի հետ շրջել է կենդանիների համար նախատեսված ապրանքների PetSmart խանութում, գրում է Daily Mail-ը:
Հիսնամյա տղամարդու խոսքով՝ նա կենդանուն իր հետ խանութ է տարել, որպեսզի այն քիչ-քիչ սովորի ծածկասայլով շրջելուն:
Հայտնի է, որ Սքոթը Ջեֆրի անունով ուղտին մեծացրել է մոտակայքում գտնվող Lewis Farms & Petting կենդանաբանական այգում: Այգու աշխատակիցներից մեկը, որը նկարահանել է ուղտի և դրա տիրոջ «զբոսանքը», լրագրողներին պատմել է, որ Ջեֆրին շատ ընկերասեր կենդանի է և որ նրան դուր է եկել խանութ կատարած այցը:
Խանութի կանոնադրության համաձայն՝ այնտեղ կարող են մուտք գործել միայն ցուցակում ներառված կենդանիները, որոնք, սովորաբար, չափսերով փոքր են՝ շներ, կատուներ և այլն, սակայն, հուրախություն միասապատ ուղտի տիրոջ, խանութի աշխատակիցներն իրենց 2 մետր հասակով «հաճախորդի» համար բացառություն են արել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...