Արամուսի դպրոցում դասադուլ է. պատճառը նորընտիր տնօրենն է (Տեսանյութ)
Կոտայքի մարզի Արամուս համայնքի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում արդեն երկու օր է` դասապրոցեսը կաթվածահար վիճակում է: Ծնողները հրաժարվում են երեխաներին դպրոց տանել: Պատճառը նորընտիր տնօրենն է:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում ուսուցիչները պարզաբանեցին, որ տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ են անցկացվել, որին մասնացել է 4 թեկնածու: Նրանցից 2-ը՝ Նոնա Պողոսյանը և դպրոցի փոխտնօրեն Անդրե Փիլիպոսյանը, հավաքել են հավասար ձայներ: Նման պարագայում փոխվարչապետն ինքն է նշանակում տնօրենին, և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակել է Նոնա Պողոսյանին:
«Մենք մինչ այդ դիմել էինք փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, որ հաշվի առնի դպրոցի կոլեկտիվի կարծիքը և նշանակի մեր փոխտնօրենին, բայց, քանի որ Նոնա Պողոսյանը մեր մարզպետի դասընկերուհին է, առանց մեր կարծիքը հաշվի առնելու, նշանակել են Նոնա Պողոսյանին, և հիմա ծնողները բողոքի ակցիա են իրականացնում և երեխաներին դասի չեն բերում: Մեր նոր տնօրենն էլ ստիպում է, որ երեխաների բացակաները նշանակենք»,- ասացին դպրոցի ուսուցիչները:
Հարցին, գուցե նոր տնօրե՞նն էլ վատը չէ, ուսուցիչները պատասխանեցին, որ գուցե նա լավն է, նրա հետ չեն շփվել, չեն ճանաչում, բայց իրենք ուզում են, որ դպրոցը ղեկավարի իրենց ծանոթ մարդ՝ տվյալ դեպքում փոխտնօրենը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...