Որքա՞ն են ավելացել Սուրեն Պապիկյանի դրամական միջոցները
«Փաստ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Սուրեն Պապիկյանը ո՛չ անշարժ, ո՛չ էլ շարժական գույք չունի:
Նա ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամտի մասին:
2018թ. հարկային տարվա սկզբում Սուրեն Պապիկյանի դրամական միջոցները կազմել են 1 300 000 ՀՀ դրամ եւ 1400 ԱՄՆ դոլար:
2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 2 300 000 ՀՀ դրամ եւ 2000 ԱՄՆ դոլար:
2018թ. հարկային տարում Սուրեն Պապիկյանի եկամուտների հանրագումարը կազմել է 8 827 168 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է 5 աշխատավարձերից, որոնք կազմել են 428 098 ՀՀ դրամ, 917 422 ՀՀ դրամ, 872 917 ՀՀ դրամ, 151 001 ՀՀ դրամ եւ 6 457 730 ՀՀ դրամ:
Նշենք, որ ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի՝ Սուրեն Պապիկյանի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում առկա էր նաեւ հողամաս եւ «NISSAN TEANA 2.3» մակնիշի ավտոմեքենա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...