«Փյունիկը» գլխավորելու հիմնական թեկնածուն հայտնի է
Armsport.am-ը գրում է.
Ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը հաստատել է, որ կարող է դառնալ Երևանի «Փյունիկի» նոր գլխավոր մարզիչը: Այսօր՝ ապրիլի 9-ին, հայտնի է դարձել, որ «Փյունիկը» գլխավորող Անդրեյ Տալալաևը հեռացել է ակումբից:
«Հաստատում եմ, որ կարող եմ գլխավորել «Փյունիկը»: Դեռ կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ հիմա շատ հեռու եմ գտնվում Հայաստանից:
Խոսել եմ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ: Ես նրան շատ լավ եմ ճանաչում, մեզ մոտ ընկերական հարաբերություններ են:
Մարզչական կարիերաս սկսել եմ Հայաստանում և այժմ պատրաստ եմ վերադառնալ գլխավոր մարզչի պաշտոնին»,- Տարխանովի խոսքն է մեջբերում Sport24-ը:
Տարխանովն աշխատանքային փորձ է ստացել ԲԿՄԱ-ում, «Կրիլյա Սովետովում», «Թերեքում», «Կուբանում», «Խիմկիում», «Ուրալում» և մի շարք ակումբներում: Վերջին շրջանում նա «Ուրալի» նախագահի խորհրդականն էր:
1989 թվականին նա եղել է Աբովյանի «Կոտայքի» մարզիչ-խորհրդատուն:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ