Ռուսաստանում աշակերտուհիները տուն են այրել՝ հանուն համացանցում տեսանյութ հրապարակելու (տեսանյութ)
ՌԴ Լենինգրադի մարզում աշակերտուհիները մասնավոր կիսակառույց տուն են այրել և ամբողջ ընթացքը տեսանկարահանել՝ հանուն համացանցում տեսանյութ հրապարակելու: Այդ մասին հայտնել է միջադեպի ականատեսներից մեկը:
Ինչպես տեղեկացնում է «РИА Новости»-ն, միջադեպը տեղի է ունեցել Տուրիշկինո գյուղում: ԱԻՆ-ի տվյալներով՝ 24 քմ տարածքով տունն այրվել է:
Ականատեսը պատմել է, որ հրդեհի հեղինակները դպրոցահասակ երեք աղջիկներ են եղել, որոնք այրել են ստվարաթղթե տուփերն ու դիմել փախուստի: Նա հավելել է, որ տունն սկսել է կառուցել մի կին՝ իր ուժերով, սակայն ընտանեկան խնդիրների պատճառով շինարարական աշխատանքները չեն շարունակվել:
Հրշեջները մեկ ժամ անց մարել են կրակը:
Աղջիկներից մեկի հայրը խոստացել է փոխհատուցել վնասը: Հայտնի չէ, թե նման «խաղերի» համար դպրոցականները կպատժվեն, թե ոչ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...