Բագրատաշենի անցակետում ծաղրում են «Ռապիսկանի» միջով անցնող քաղաքացուն (տեսանյութ)
Բագրատաշենի մաքսատանը երեկ գիշերը արտառոց դեպք է գրանցվել: Սահմանը հատող քաղաքացին իր իրերի հետ միասին անցել է կամ, ավելի շուտ, անցկացրել են իրերի ստուգման համար նախատեսված «Ռապիսկան» տեսակի ռենտգեն սարքավորման միջով: Այդ ամենը տեսահսկող մոնիտորից նկարահանել են մաքսակետի աշխատակիցներն ու տարածել իրար մեջ՝ զվարճանալով անտեղյակ քաղաքացու վրա:
Տեսանյութից երևում է, որ քաղաքացուն մաքսակետի աշխատակիցներն են ուղղորդում դեպի «Ռապիսկան» սարքը, կամ եթե նույնիսկ քաղաքացին ինքն է շփոթվում, ապա նրան որևէ մեկը չի կանխում և չի գուշացնում, որ սարքի միջով չանցնի:
Տեսանյութում լսվում է, թե ինչպես են մոնիտորից քաղաքացու շարժին հետևող աշխատակիցները հրճվում այս տեսարանից: Սրանով փաստացի մաքսակետի աշխատակիցները ծաղրի են ենթարկում շփոթված կամ գուցե առաջին անգամ սահմանը հատող քաղաքացուն:
Վերջինս, ի դեպ, սարքի միջով անցնելիս ճառագայթահարվել է, ինչը վնասակար է առողջությանը: Թերևս Բագրատաշենի մաքսակետի և ՊԵԿ ղեկավարությունն այս միջադեպից լուրջ հետևություններ անելու կարիք կունենա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...