Գնացել են «մի կտոր հաց ուտելու». Մանվել Գրիգորյանին մեծարողները այս անգամ հոտնկայս խմել է Փաշինյանի կենացը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԵԿՄ համագումարից հետո նորընտիր վարչությունը հավաքվել է Ջրվեժում վերջերս բացված «Ռոյալ Երեւան» ռեստորանում` «մի կտոր հաց ուտելու»: Մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, 2 ժամ մնացել:
Սերժ Սարգսյանին եւ Մանվել Գրիգորյանին մեծարող ԵԿՄ-ն այս անգամ էլ հոտնկայս խմել է երկրի գերագույն գլխավոր նոր հրամանատարի կենացը, չնայած Նիկոլ Փաշինյանն այս պահին գերագույն գլխավոր հրամանատար չէ։
Սահմանադրության 155 հոդվածի համաձայն` խաղաղ ժամանակ երկրում գերագույն գլխավոր հրամանատար չկա` բարձրագույն զինվորական պաշտոնը ԶՈւ գլխավոր շտաբի պետինն է, վարչապետը գերագույն հրամանատար է միայն պատերազմի ժամանակ։
«Շատ լավ մթնոլորտ էր, վարչապետը մեծարեց ԵԿՄ-ին, Սասունին, ասաց` Մանվելի հետ էլ որեւէ խնդիր չունի»: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Դավիթ Տոնոյանը: Ի դեպ, 25 հոգանոց վարչությունում շատ են Լեդի Հակոբի՝ «Ոգու փորձություն» երբեմնի կազմակերպության անդամները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...