Անգլիայում խաղի ժամանակ վնասվածք ստացած ֆուտբոլիստն ավելի քան 3 ժամ սպասել է շտապօգնության մեքենայի ժամանմանը
Անգլիական «Տրուրո Սիթի» ակումբի ֆուտբոլիստ Մայքլ Հերվն Անգլիայի հարավային ազգային լիգայի շրջանակում «Կոնկորդ Ռեյնջերս» թիմի դեմ խաղում վնասվածք է ստացել և ստիպված է եղել ավելի քան 3 ժամ պառկած մնալ խոտածածկին, մինչ շտապօգնության մեքենայի ժամանումը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ֆուտբոլիստի վնասվածք ստանալուց հետո գլխավոր մրցավարը դադարեցրել է հանդիպումը, որն այդպես էլ չի շարունակվել: Հերվը չի կարողացել տեղից շարժվել՝ ուսի հատվածում ունեցած սուր ցավերի պատճառով: Որոշում է կայացվել նրան չտեղաշարժել և դուրս չբերել խաղադաշտից:
Կիսապաշտպանի հետ միասին բժշկական օգնությանը սպասել է ակումբի ֆիզիոթերապևտ Յան Լին, որը ֆուտբոլիստին տաքացրել է՝ նրա վրա բաճկոն և վերնահագուստ գցելով:
Ուշացումով ժամանած շտապօգնության մեքենան Հերվին տեղափոխել է մարզադաշտից 3 կմ հեռավորությամբ գտնվող հիվանդանոց: Հեռախոսազանգեր ընդունող աշխատակիցը հայտարարել է, որ կանչը ժամանակին է ընդունել:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ