Մարադոնան սպառնացել է հեռանալ ֆուտբոլից
Մեքսիկական «Դորադոս դե Սինալոա» թիմի արգենտինացի մարզիչ Դիեգո Մարադոնան ցանկություն է հայտնել թողնել պաշտոնն ու հեռանալու ֆուտբոլից:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, 58-ամյա մասնագետը նման հայտարարություն է արել՝ դժգոհ լինելով ֆուտբոլային հանդիպման ժամանակ չնշանակված 11 մետրանոց հարվածից:
Իր թիմը «Վենադոս դե Մերիդայի» հետ խաղն ավարտել է ոչ ոքի հաշվով (1:1), սակայն փլեյ-օֆֆ-ում իր տեղն ապահովելու համար թիմին անհրաժեշտ էր երեք միավոր ստանալ:
«Իմ ֆուտբոլիստը մաքուր 11 մետրանոց էր վաստակել: Բայց այն չնշանակեցին, որպեսզի հետագայում ԶԼՄ-ներում տեղեկություն չհայտնվի, որ Մարադոնայի թիմին ավելին են թույլատրում, քան մյուսներին: Այդ պատճառով մտածում եմ իմ պաշտոնը թողնելու մասին, որպեսզի չվնասեմ ակումբին», - մեկնաբանել է Մարադոնան:
Նա հավելել է, որ պատրաստ է վերջնականապես հրաժեշտ տալ սպորտին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ