«Ռեալը» չի վաճառի Քարիմ Բենզեմային
«Էյբարի» դեմ խաղում դուբլի հեղինակ դարձած ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ամռանը չի հեռանա Մադրիդի «Ռեալից», գրում է իսպանական AS-ը։ Այս մրցաշրջանի 48 խաղում Բենզեման խփել է 26 գոլ եւ մոտ է արդյունավետության իր լավագույն ցուցանիշին, որը գրանցել է 2011-2012 թվականների մրցաշրջանում՝ 30 գոլ։
Արքայական ակումբը ցանկանում էր ձեռք բերել նոր հարձակվողի՝ դիտարկելով ուրուգվայցի Էդինսոն Կավանիի (ՊՍԺ) եւ լեհ Ռոբերտ Լեւանդովսկու («Բավարիա») տարբերակները։ Սակայն պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո Բենզեմայի արդյունավետության աճը Զինեդին Զիդանին թույլ է տալիս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կենտրոնանալ կիսապաշտպանության վրա, եւ խորվաթ Լուկա Մոդրիչին ու գերմանացի Տոնի Կրոսին վաճառելուց հետո ձեռք բերել բելգիացի Էդեն Ազարին եւ ֆրանսիացի Պոլ Պոգբային։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ