Կրասնոդարում ձերբակալվել է «Բժիշկ Ֆրանկենշտեյն» մականունով հայտնի պլաստիկ վիրաբույժը (տեսանյութ)
Կրասնոդարում ձերբակալվել է կեղծ վիրաբույժ Ալյոնա Վերդին, որին հիվանդները մեղադրել են անհաջող պլաստիկ վիրահատություններ կատարելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Որոշվում է կնոջ նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը:
ՌԴ քննչական կոմիտեն ներկայացրել է տեսանյութ, որում ցուցադրվում է կինը և այն հաստատությունը, որում տեղի են ունեցել վիրահատությունները:
Կասկածյալը ձերբակալվել է Կրասնոդարի օդանավակայանում, երբ փորձում էր մեկնել Իսրայել:
Ալյոնա Վերդին ԶԼՄ-ներում ստացել է «Բժիշկ Ֆրանկենշտեյն» մականունը: Նա պլաստիկ վիրահատություններ է կատարել մասնավոր հիվանդանոցներում և տանը, և նրա գործողությունների հետևանքով տուժել են մի շարք հիվանդներ:
Հետաքննությունը պարզել է, որ 2017 թ. հոկտեմբերի 3-ին Կրասնոդարի 36-ամյա բնակչուհին դիմել է մասնավոր հիվանդանոց, որտեղ կատարվել է որովայնի ճարպային հյուսվածքների շտկում: Բժշկական միջամտությունից հետո կնոջ մոտ ձևավորվել են ճարպային ուռուցքներ: Տուժողը հայտնել է, որ իրեն վիրահատել են օժանդակ շինությունում, իսկ վիրաբույժ կինն աշխատել է առանց փաստաթղթերի:
Ներկայում քննիչները ստուգում են բուժհաստատության փաստաթղթերը և հարցաքննում են վկաներին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...