ԿԳ նախարարի եկամուտները
«Փաստը» գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Հարությունյանը անշարժ և շարժական գույք չունի:
Նախարարը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների և եկամտի վերաբերյալ: 2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցը կազմել է 230 000 ՀՀ դրամ: Հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է 1 431 633 ՀՀ դրամ:
Ա. Հարությունյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 7 716 582 ՀՀ դրամ: Նշված եկամտից 1 204 771 ՀՀ դրամը և 4 843 615 ՀՀ դրամը գոյացել են երկու աշխատաավարձերից: Ստացված փոխառություններից (վարկեր) ստացած եկամուտներն էլ կազմել են 600 000 ՀՀ դրամ և 1 068 196 ՀՀ դրամ:
Ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի, ԿԳ նախարարի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում առկա էր նաև բնակարան: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում դրամական միջոցը կազմել էր 480 000 ՀՀ դրամ, եկամուտների հանրագումարը՝ 1 841 688 ՀՀ դրամ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...