Օֆշորային երկրներից ներդրումները պակասել են
«Ժողովուրդը» գրում է․ «Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Փաշինյանի իշխանությունը սկսեց բացահայտել նաև նախկին իշխանությունների տնտեսական հանցագործությունները, ՀՀԿ-ականները պարբերաբար գուժում էին ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատման մասին՝ ասելով, թե դրսի կապիտալը կխուսափի այստեղ գործունեություն ծավալելուց:
Այնինչ, պարզվում է, անցած տարի, 2017թ. համեմատ, օտարերկրյա ուղղակի ներդրումները աճել են 18.8 մլրդ դրամով: 2017թ. ուղղակի ներդրումների չափը կազմել է 93 մլրդ դրամ, 2018 թ.՝ 111 մլրդ 870 մլն դրամ:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այդ ներդրումների միայն 36 տոկոսն է իրականացվել 2018թ. առաջին երեք ամսվա ընթացքում, երբ դեռ ՀՀԿ-ն էր իշխանություն: Իսկ ահա, թավշյա հեղափոխությունից հետո օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները կազմել են 71 մլրդ 563.3 մլն դրամ, զգալի մասը՝ տարեվերջին, երբ հստակ էր նախկին իշխանությունների վերադարձը բացառված է:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ օֆշորային երկրները էապես նվազեցրել են իրենց ներդրումները, փոխարենը՝ ներդրումներն ավելացել են ՌԴ-ից, Լիբանանից, այլ երկրներից»,-գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...