Շվեյցարիայում, Ֆրանսիայում և Իտալիայում ձյան առատ տեղումներ են գրանցվել (լուսանկարներ, տեսանյութեր)
Շվեյցարիայում, Ֆրանսիայի, Իտալիայի ալպյան հատվածներում ձյան առատ տեղումներ են գրանցվել, ինչի հետևանքով ամենալուրջ խնդիրներն առաջացել են Շվեյցարիայում, հայտնում է stormnews.ru կայքը՝ նկատելով, որ այստեղ կարծես ձմեռը վերադարձած լինի:
Որոշ լեռնային շրջաններում ձյան շերտի բարձրությունը հասել է մինչև 70 սմ-ի: Առատ տեղումների հետևանքով երկրում խախտվել է երկաթուղային, օդային և ավտոմոբիլային հաղորդակցությունը, որոշ ավտոմայրուղիների վրա խոշոր խցանումներ են առաջացել:
Մինչդեռ լեռներում՝ 2 կմ-ից ավելի բարձրություններում, ձնահյուսի բարձր վտանգ է հայտարարվել:
Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա, ըստ korrespondent.net-ի, որոշ հատվածներում ձյան շերտի բարձրությունը հասել է 80 սմ-ի: Ծառերի՝ էլեկտրաէներգիայի փոխանցման լարերի վրա ընկնելու հետևանքով մոտ 50 000 տուն է հոսանքազրկվել Վերին Սավոյա, Իզեր, Սավոյա վարչական շրջաններում:
Իսկ Իտալիայում ձյան առատ տեղումներ են գրանցվել Պյեմոնտ, Լոմբարդիա մարզերում: Որոշ տեղերում ձյան շերտի հաստությունը հասել է մինչև 1 մ բարձրության:


















































«Այլմոլորակային» մողեսները հարձակվել են ամերիկացիների վրա
Քենիայի արգելոցում լուսանկարիչը ֆիքսել է ընձառյուծների «ակրոբատիկ հնարքները» (լուսանկարներ)
Մեդուզային օդ նետող դելֆինը դարձել է համացանցի աստղ (տեսանյութ)
WWF-Հայաստանը «Արևիք» ազգային պարկում ընձառյուծ է լուսանկարել
Ալյասկայում որմզդեղնը տապից պաշտպանվելու հիանալի միջոց է գտել (տեսանյութ)
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...