Մարդն ունի առցանց հարթակում անանուն մնալու միջազգային իրավունք
«Ինքնին անանուն մնալը մարդու իրավունքներից մեկն է, և կան նույնիսկ մշակված միջազգային չափանիշներ և ուղեցույցներ առցանց անանուն մնալու մշակույթի մասին: Ես տեղյակ եմ բոլոր հանրային քննարկումներից, գիտեմ մտահոգությունները: Այս հարցն անմիջականորեն գտնվում է մեր ուշադրության ներքո: Ատելության խոսքը, բռնության կոչերը, վիրավորանքը, սպառնալիքը հիմնականում տարածում են ֆեյք օգտատերերը: Երբ մեզ դիմում են, մենք դրանք ուղարկում ենք ոստիկանություն կամ դատախազություն` քրեական հետապնդում նախաձեռնելու առաջարկով: Բայց դա էլ արդյունավետ չի աշխատում, քանի որ Facebook սոցիալական ցանցում հայտնաբերելու մեխանիզմներն էլ արդյունք չեն տալիս»,- ֆեյքերի մասին ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը:
Թաթոյանը, խոսելով այս խնդրի վերաբերյալ վարչապետի հանձնարարականի մասին, նշեց, որ ԱԱԾ-ի պես փակ կառույցը նման հարցում լայնորեն ներգրավելը կարող է նաև խնդիրներ ստեղծել խոսքի ազատության հետ կապված:
«Ըստ իրավասության պետք է յուրաքանչյուր մարմին զբաղվի: Նշեցի, որ մենք աշխատում ենք ոստիկանության հետ, դատախազության հետ»,- ասել է Թաթոյանը:
ՄԻՊ-ը նշել է, որ խոսքի ազատությունը պետք է ամուր պաշտպանված լինի, և մարդն ունի առցանց հարթակում անանուն մնալու միջազգային իրավունք:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...