Եթե մերձավոր ազգականները չեն հասկանում փոփոխության իմաստը. դա իրենց խնդիրն է. Սիփան Փաշինյան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ` ուշ երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի, եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:
ՀՀ վարչապետը չի մանրամասնել, թե ով է իր բարեկամը: Իրավապահ կառույցները եւս որեւէ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Փաշինյանի եղբորորդուն՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին, սակայն նա էլ ասաց, թե չգիտի՝ ում մասին է խոսքը: «Որեւիցէ տեղեկություն չունեմ: Ցանկացած մարդ, էական չէ, թե ում բարեկամն է, եթե կատարում է արարք, պետք է պատժվի: Դա քննարկման ենթակա չէ, մանավանդ եթե այդ մերձավոր ազգականները չեն հասկանում փոփոխության իմաստը. դա իրենց խնդիրն է: Ինձ համար նորություն է այնքանով, որքանով յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ասաց Սիփան Փաշինյանը»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...