Ռեալը մտադիր է բարձրացնել Վարանի տարեկան աշխատավարձը
«Ռեալի» ղեկավարությունը մտադիր է թիմում պահել պաշտպան Ռաֆայել Վարանին, հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Արքայական ակումբում» դիտարկում են 25-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելու տարբերակը` տարեկան մինչև 9 մլն եվրո աշխատավարձով:
Ընթացիկ մրցաշրջանում Վարանը «Ռեալի» կազմում 36 հանդիպման է մասնակցել և դարձել է 2 գոլի հեղինակ:
Գործող պայմանագրով, որը նախատեսված է մինչև 2022 թվականը, ֆրանսիացին տարեկան 6 մլն եվրո է ստանում:
Նա «Ռեալ» է տեղափոխվել 2011 թվականին ֆրանսիական «Լանս» ակումբից»: Վարանի տրանսֆերի համար մադրիդցիները 10 մլն եվրո են վճարել:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ը, «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ անձամբ Վարանը նույնպես դեմ չէ «Սանտյագո Բեռնաբեուից» հեռանալուն և թիմը փոխելուն:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ