ՀՀ-ից կապիտալի արտահոսքի ծավալներն այս տարի ևս ավելացել են
«Ժողովուրդը» գրում է. «Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ավելացել է արտերկրից Հայաստան ուղարկված մասնավոր դրամական փոխանցումների չափը: Եթե 2018թ. առաջին երկու ամսվա ընթացքում մասնավոր փոխանցումները կազմել են 221 մլն 199 հազար դոլար, ապա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա նույն ժամանակահատվածում այդ գումարն ավելացել է՝ կազմելով 259 մլն 329 հազար դոլար:
Բայց ավելի ուշագրավ են ՀՀ-ից կապիտալի արտահոսքի ծավալները, որոնք, պարզվում է, այս տարի ևս ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե նախորդ տարի կապիտալի արտահոսքը կազմել է 173 մլն 526 հազար դոլար, ապա այս տարի այդ թիվը հասել է 194 մլն 538 հազար դոլարի:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե կապիտալը ՀՀ-ից շարունակում է դուրս տարվել, բայց եթե այդ գումարները համեմատենք նախորդ տարիներին կապիտալի արտահոսքի ծավալների հետ, միանգամայն այլ պատկեր կունենանք, գումարների արտահոսքի տեմպերն էապես նվազել են»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...