Արսեն Թորոսյանի դեմ ցուցմունքներ են տալիս
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, եւ հարցաքննվողները ցուցմունքներ են տալիս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։ Մասնավորապես, այսօր գրել էինք, որ հարցաքննվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը, որը նախաքննական մարմնին հայտնել է, թե ինքնագլուխ ոչինչ չի արել։
Մենք նաեւ տեղեկացանք, որ քրգործի շրջանակում հարացաքննվել եւ կրկին Արսեն Թորոսյանի դեմ ցուցմունք է տվել առողջապահության նախարարության նախկին աշխատակից Հարություն Հարությունյանը։
«Հրապարակ»-ի հետ զրույցում, սակայն, նա չցանկացավ մեկնաբանել տեղեկությունը․ «Եթե նախաքննությունը նպատակահարմար չի գտել պատասխանել ձեր հարցերին, էդ դեպքում ես առավել եւս չեմ կարող պատասխանել։ Գրեք, որ ես հրաժարվում եմ պատասխան տալուց»։
Հիշեցնենք, որ այս քրգործի շրջանակում ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը եւ ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը:
Նաեւ «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանի կալանավորվել է։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնական լիազորությունների չարաշահմանն օժանդակելը) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...