Կիսամերկ ակտիվիստները «Բրեքզիթ»-ի քվեարկության ժամանակ ներխուժել են խորհրդարան (լուսանկարներ, տեսանյութ)
Կլիմայական փոփոխությունների հարցերով մտահոգ ակտիվիստները ներխուժել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենք, մասնավորապես՝ Համայնքների պալատ, որտեղ «Բրեքզիթ»-ի այլընտրանքային տարբերակների քննարկումն ու քվեարկությունն էր ընթանում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, շենքում նրանք գրեթե ամբողջովին մերկացել են: Միայն վարտիքներ կրող կին և տղամարդ ցուցարարներն օրենսդիրների ապշած հայացքների ներքո իրենց կիսամերկ մարմինները հպել են պատգամավորներին նիստին հետևող ներկաներից բաժանող թափանցիկ ապակուն:
Ներխուժման պահին ելույթ ունեցող լեյբորիստ Պիտեր Քայլը, տեսնելով տարօրինակ ակցիան, կատակով նշել է, որ «դա է «մերկ ճշմարտությունը»»:
Ներկաներից մեկը պատմել է, որ ակտիվիստների մարմիններին կլիմայական ճգնաժամի վերաբերյալ կարգախոսներ են գրված եղել:
«Անձամբ ես այդքան էլ չեմ մտածում «Բրեքզիթ»-ի մասին: Ինձ համար առաջնային են ավելի մեծ, համամարդկային խնդիրները»,-ասել է ակտիվիստներից մեկը՝ ընդգծելով, որ կլիմայական ճգնաժամը հրատապ լուծման կարիք ունի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...