ՀՀ-ից առանց լիցենզիայի արտահանվել է 350 տոննա խեցգետին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է Սևանա լճում խեցգետնի քանակի կտրուկ նվազման թեմային: Այս առումով սոսկալի պատկեր է բացահայտել ՀՀ հաշվեքննիչ պալատը ՀՀ բնապահպանության նախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում:
Մասնավորապես, 2017-2018թթ. ընթացքում առանց արտահանման լիցենզիայի Հայաստանից արտահանվել է 350 տոննա խեցգետին, բայց միայն 104 տոննայի համար են կնքվել պայմանագրեր: 2018 թվականի 9 ամիսների ընթացքում Սևանա լճից տրվել է 3 տոննա խեցգետնի որսի թույլտվություն այն դեպքում, երբ արտահանումը կազմել է 110,6 տոննա:
Այսինքն՝ արտահանվել է ավելի շատ խեցգետին, քան թույլատրված էր որսալ: Իսկ Վայոց Ձորի մարզի Հերհերի ջրամբարից կատարվել է թույլատրելի որսաչափից շուրջ 54 տոննայով ավելի խեցգետնի որս: Սրանք փաստեր են, որոնք պետք է ուշադրության արժանանան նաև իրավապահների կողմից` համապատասխան քրեական գործերի տեսքով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...