Վարչապետի ուրախալի լուրը հուսադրող չէ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ուրախալի լուր գրել էր, թե Երեւանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ այս տարի խաղողը մթերելու է նախորդ տարվանից 10 դրամով թանկ:
Նախ նշենք, որ Երեւանի կոնյակի գործարանը մասնավոր ընկերություն է, եւ նրա որոշումը չի կարող կառավարության կամ վարչապետի ձեռքբերում համարվել:
Բացի այդ, անցյալ տարի էլ տարեսկզբին նույն գործարանը գյուղացիներին խոստացել էր խաղողը մթերել 20 դրամով ավելի թանկ՝ 160 դրամով, բայց աշնանը խաղողը փաստացի մթերեց 140 դրամով, ինչը հարուցեց գյուղացիության դժգոհությունը, եւ նրանք ի նշան բողոքի՝ ճանապարհներ փակեցին, բայց կառավարությունը եւ նրա ներկայացուցիչները ոչնչով չկարողացան օգնել գյուղացիներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...