Մնացականյանի մոսկովյան տապալումն ու վարչապետի զայրույթը
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, հայկական կողմը փորձում էր Փաշինյան-Ալիեւ բանակցություններից հետո համանախագահների հայտարարության տեքստի մեջ գոնե ընդհանուր գծերով որոշակիորեն արտացոլել Նիկոլ Փաշինյանի նախապես տրված որոշ խոստումներ:
Նաեւ դրա հետ էր պայմանավորված ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի «գաղտնի» այցը Մոսկվա, որտեղ նա փորձել էր ռուս համանախագահի միջոցով հայտարարության տեքստում որոշակի մեղմացուցիչ եւ առավել նպաստավոր թեզեր ներգրավել, քանի որ նման հայտարարությունների տեքստերը նախապես են պատրաստվում, սակայն` ապարդյուն:
Արդյունքում, ըստ թերթի տեղեկությունների, վարչապետը խիստ դժգոհել է նախարարից: Ու թեպետ չի կարելի առաջին իսկ պաշտոնական հանդիպումից մեծ ակնկալիքներ ունենալ, առավել եւս՝ միանշանակ գնահատականներ տալ դրանց արդյունքներին, այդուամենայնիվ, մեր աղբյուրի պնդմամբ, ներքին «խոհանոցում» համարում են, որ Մնացականյանն իր առաջին լուրջ քննությունից, կարելի է ասել, «կտրվել» է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...