Ծիծաղի օրը ֆրանսիական ոստիկանությունը հայտարարել է ճագարների ծառայության վերցնելու մասին (տեսանյութ)
Ծիծաղի և հումորի օրը ֆրանսիական ոստիկանությունը հայտարարել է ճագարների ծառայության վերցնելու մասին՝ նրանց ուսուցանելու և հետագայում թմրանյութի որոնման ուղարկելու համար, տեղեկացնում է ria.ru-ն:
«Ճիշտ է, որ Ազգային ոստիկանությունում ծառայում են շուն ոստիկաններ: Բայց այսօր մենք հայտարարում ենք ճագարների հավաքագրման մասին: Սա Մարինետն է՝ բացառիկ որակների տեր ճագար»,-ասվում է ոստիկանության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում:
«Մարինետն ունի հոտառություն, լսողություն և, բացի այդ, նա այնքան լավիկն է: Ճագարների հոտառությունը շների հոտառությունից 30 անգամ ավելի ուժեղ է: Մարինետը չի սխալվել. հենց այս ճամպրուկում է թմրանյութը»,-տեսանյութում պատմում է ոստիկանական համազգեստով կինը:
Պատմությունն ուղեկցվում է տեսանյութով, որում ոչ մեծ սև ճագարը՝ մեջքին «Ոստիկանություն» մակագրությամբ նարնջագույն ժապավենով, բարձրանում է իր վանդակը, հոտոտում է ճամպրուկը և նստում իր «գործընկերուհու» ձեռքերին:
«Եթե Դուք կարծում եք, որ Ձեր ճագարն օժտված է համապատասխան հատկանիշներով, որպեսզի դառնա Մարինետի թիմակիցը, վստահորեն առաջադրեք նրա թեկնածությունը»,-ասվում է տեսանյութի ավարտին:
Ծիծաղի միջազգային օրը կամ Հիմարի օրը, ինչպես այն հաճախ անվանում են, երկար պատմություն և ծագման բազմաթիվ տարբերակներ ունի: Մինչ այժմ չկա մեկ ընդհանուր կարծիք այն մասին, թե որտեղ է այն «ծնվել»: Այս օրվա պատմությունն իր արմատներով ձգվում է մինչև վաղ միջնադար և նույնիսկ՝ դրանից էլ շուտ, և հաճախ կապվում է ժողովրդական հավատալիքների և բնական երևույթների հետ: Առաջին անգամ «հիմարների տոն» արտահայտությունը գործածել է անգլիացի գրող Ջոն Օբրին՝ դեռ 17-րդ դարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...