Շառլ Ազնավուր. Իմ ամբողջ կյանքը հաղթանակ է ինքս իմ նկատմամբ
Ես զրոյից եմ սկսել, ինձ բախտ է վիճակվել ամեն ինչ ինքնուրույն սովորել՝ երաժշտություն, գրականություն, դերասանի վարպետություն: «Չաստնի կորեսպոնդետ»-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է լենգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը՝ պատասխանելով այն հարցին, թե իր կյանքի ընթացքում որ գլխավոր հանգամանքի նկատմամբ է հաղթանակ տարել:
«Հավանաբար իմ ամբողջ կյանքը հաղթանակ է ինքս իմ նկատմամբ: Ես զրոյից եմ սկսել, ինձ բախտ է վիճակվել ամեն ինչ ինքնուրույն սովորել՝ երաժշտություն, գրականություն, դերասանի վարպետություն: Այն տարիներին ուսումը վճարովի էր, իսկ մեր ընտանիքի հնարավորությունները համեստ էին, այդ պատճառով ստիպված էի վաղ լքել աշակերտական նստարանը: Այդ պահից ի վեր ստիպված էի ամեն ինչի ինքնուրույն հասնել»,- նշել է շանսոնյեն:
Ի պատասխան հարցին՝ ո՞րն է նրա բնավորության գլխավոր հայկական գիծը, Ազնավուրը նշել է աշխատունակությունը: «Ես ներշնչանքին չեմ հավատում, ես քրտինքին եմ հավատում: Որպես վարպետ՝ ես կռում եմ յուրաքանչյուր բառը, հղկում եմ յուրաքանչյուր արտահայտությունը: Եթե անհրաժեշտ արտահայտությունը գտնելու համար հարկավոր է օրեր, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ անցկացնել, ես այն համառորեն փնտրում եմ»,- ասել է Ազնավուրը:
Ինչ վերաբերում է ազատ ժամանակին, ապա Ազնավուրի խոսքով, ինքը նորություններ է կարդում, գրականություն ընթերցում կամ ֆիլմեր դիտում. «Գրում եմ: Գիրք եմ գրել հատուկ սկսնակ դերասանների համար: Նրանք կարող են իմ բոլոր խորհուրդներն այնտեղ գտնել»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում