Արդարադատության 2 փոխնախարարների պաշտոնանկության նոր վարկած կա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին ԱԺ էր եկել արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ում օրերս ազատեցին աշխատանքից։ Նա հրաժարվեց պատասխանել ոչ միայն իր պաշտոնանկության մասին հարցերին, այլեւ կարծիք հայտնել անցումային արդարադատության եւ այլ հարցերի մասին։
Բանն այն է, որ Քրմոյանի եւ Արսեն Գրիգորյանի պաշտոնանկությունները պայմանավորված էին ոչ միայն Ամանորը դրսում անցկացնելու հանդգնությամբ, այլեւ, ըստ որոշ լուրերի, անցումային արդարադատության հետ կապված բացասական դիրքորոշմամբ։
Հիշեցնենք, որ նրանց պաշտոնանկությանը պաշտոնական բացատրություն չտրվեց, Արտակ Զեյնալյանը նրանց ոլորտի պրոֆեսիոնալներ որակեց եւ հայտարարեց, որ դա թիմի որոշումն է։ Քրմոյանը հարցին, թե ինչու է եկել ԱԺ, ասաց․ «Քննարկում ունեմ՝ աշխատանքային, եթե պետական համակարգում չեմ աշխատում, դա դեռ չի նշանակում, որ ընկերներիս հետ չպետք է շփվեմ»։ Որտե՞ղ է իրեն տեսնում ապագայում, աշխատանքի առաջարկ ստացե՞լ է։ Ասաց, որ դեռեւս հանգստանալ է ուզում, հետո կորոշի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...