Իշխանությունը ճնշումներ է գործադրում, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հաջորդ նիստին «ճիշտ» քվեարկի ռեկտորի պաշտոնանկության հարցին
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԵՊՀ հոգաբարձուների նախորդ նիստը, հիշեցնենք, չքննարկեց Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը, քանի որ հնարավոր չեղավ հաստատել օրակարգը. «Սինոփսիսի» ղեկավար Հովիկ Մուսայելյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Ցիրիկյանը չքվեարկեցին օրակարգի օգտին:
Հայտնի է, որ այս օրերին իշխանությունը ճնշումներ է գործադրում, որ հաջորդ նիստում «ճիշտ» քվեարկեն: Բայց մի կարևոր նրբություն կա՝ օրակարգը հաստատվում է բաց քվեարկությամբ, ռեկտորի հարցն էլ քվեարկվելու է փակ քվեարկությամբ:
Իսկ խորհրդում 32 հոգի են. 8-ը՝ նախարարության, 8-ը'՝ կառավարության, 8-ը՝ դասախոսների, 8-ը՝ ուսանողների ներկայացուցիչներ, և «ոչ բոլորը կենթարկվեն իշխանության հորդորին»՝ ասաց խորհրդի անդամներից մեկը:
Խնդրո առնչությամբ զանգահարեցինք Մուսայելյանին և հետաքրքրվեցինք՝ Ձեր նկատմամբ բարձր մակարդակով պրեսինգ չի՞ արվում, ասաց. «Հետաքրքիր էր՝ շատ, ինձ ճանաչող մարդիկ լավ գիտեն, որ ինձ վրա սկզբունքորեն որևէ ճնշում չի կարող լինել»: Իսկ եթե ռեկտորի հրաժարականի հարցը դրվեց, ինչպե՞ս եք քվեարկելու: ««Եթերներով եկեք չխոսենք»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...