Հերմինե Նաղդալյանը 490 միլիոն դրամով վաճառել է իր բաժնեմասը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Հերմինե Նաղդալյանը նախորդ տարի 490 միլիոն դրամով վաճառել է մի ընկերությունում իրեն պատկանող բաժնեմասը: Այս գործարքի մասին տեղեկանում ենք Հերմինե Նաղդալյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից:
Նախորդ տարվա սկզբում նա ունեցել է 32 միլիոն դրամ եւ 5 հազար ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 830 հազար դրամ եւ 30 հազար ԱՄՆ դոլար: 2016 թվականին ԱԺ փոխնախագահը եկամուտ է ստացել աշխատավարձից՝ մոտ 9 միլիոն դրամ, շահաբաժնից՝ 387 միլիոն դրամ, 490 հազար դրամ էլ՝ օտարած բաժնեմասից, իսկ 27 միլիոն դրամը՝ այլ աղբյուրներից է գոյացել:
Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, նախորդ տարի 13 միլիոն դրամ փոխառություն է տվել: Հարկային տարվա սկզբին նա ունեցել է 10 միլիոն դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 5 միլիոն դրամ: Դավիթ Բեգլարյանը, որը կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչն է, 2016 թվականին եկամուտ է ստացել աշխատավարձից՝ 5 միլիոն դրամ, շահաբաժնից՝ 10.6 միլիոն դրամ եւ ստացած փոխառությունից՝ 30.5 միլիոն դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...