Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վեց ֆուտբոլիստի ազատեց պարտադիր զինծառայությունից
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 29-ի նիստում որոշեց պարտադիր զինվորական ծառայությունից ազատել վեց քաղաքացիների, որոնք հանդես են գալիս ֆուտբոլի ազգային հավաքականում։ Նրանք են Կարեն Իսրայելյանը, Աշոտ Սարդարյանը, Սարգիս Բալոյանը, Նորայր Մամեդով-Ասլանյանը, Վարդան Պողոսյանը, Գեղամ Ղադիմյանը: Կարեն Իսրայելյանը, Աշոտ Սարդարյանը, Սարգիս Բալոյանը, Նորայր Մամեդով-Ասլանյանը, Վարդան Պողոսյանը, Գեղամ Ղադիմյանը կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-իորոշմամբ տարկետման իրավունք են ստացել, իսկ Վարդան Պողոսյանին 2017 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ տարկետում է տրվել մինչեւ 2018 թվականի ձմեռային զորակոչը, եւ քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ «Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել Կարեն Իսրայելյանին, Աշոտ Սարդարյանին, Սարգիս Բալոյանին, Նորայր Մամեդով-Ասլանյանին, Վարդան Պողոսյանին եւ Գեղամ Ղադիմյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից», - ասված է որոշման մեջ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ