«Իմ քայլի» տնտեսական մետրերը հավաքվել են «օֆ դը ռեկորդ». «Դե, Արսենն էլ քինախնդիր, խռովկան»
«Հրապարակ» թերթը գրում է.
««Իմ քայլում» որոշում կա` Հարկային օրենսգիրքը քննարկման ներկայացնել երկու փուլով. խորհրդարանի հաստատմանը ներկայացնել այն դրույթները, որոնք վիճարկելի չեն, որպեսզի ժողովուրդն զգա արդեն իսկ կատարվող դրական փոփոխություններն «իր մաշկի վրա», հետո անցնել «դժվար» խնդիրներին:
Առաջին փուլին խանգարում են Արսեն Թորոսյանի գազավորված ըմպելիքներին եւ ծխախոտի ակցիզային հարկերին վերաբերող «դրույթները»: Տնտեսական մետրերը՝ Վարազդատ Կարապետյանը, Բաբկեն Թունյանը, Հայկ Գեւորգյանը, հավաքվել են «օֆ դը ռեկորդ», քննարկել այդ խնդիրը եւ որոշել են Արսեն Թորոսյանին հորդորել հետ կանգնել իր առաջարկներից։ «Դե, Արսենն էլ քինախնդիր, խռովկան, փորձում են բացատրական աշխատանք տանել հետը։ Էս պահին քննարկումներ են ընթանում, տեսնենք ինչ կստացվի»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Ե՞րբ կընդունվի Հարկային օրենսգրքի առաջին մասը՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանին։
«Գազային ըմպելիքների մասով հենց նոր ամբիոնից հնչեց, որ խնդիրը լուծվել է` դրանք չեն հարկվի, իսկ ծխախոտի մասով՝ կբերեն առաջարկն ԱԺ, նոր կերեւա, թե մենք ինչ դիրքորոշում կցուցաբերենք։ Երբ կընդունվի Հարկային օրենսգրքի առաջին փաթեթը՝ կախված է, թե կառավարությունը երբ այն կուղարկի ԱԺ։ Կարծում եմ` մինչեւ շաբաթվա վերջ մեր մոտ կլինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...