Թեժ է լինելու. փակ դռների ետեւում «կառերեսվեն» պատգամավորներն ու Արթուր Դավթյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա նիստը խոստանում է թեժ լինել. բանն այն է, որ հանձնաժողովը պատրաստվում է հյուրընկալել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատախազի հետ հանդիպումն անցկացվելու է փակ:
Հիշեցնենք, որ Դավթյանին հանձնաժողով հրավիրելու առաջարկ արել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որի մասին հանձնաժողովի նիստում հայտնել էր նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Տեւական ժամանակ հնարավոր չէր լինում կազմակերպել Դավթյանի հետ հանդիպումը. այն անընդհատ հետաձգվում էր, սակայն, ի վերջո, այսօրվա համար համաձայնությունն արդեն կայացվել է։ Նիստը տեղի կունենա ժամը 12։00-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...