«Յուրայինների» մեջ՝ օտարները. փոխնախարարների պաշտոնանկության պատճառը այլ է եղել. նրանք «սվոյ» չէին
«Փաստ» թերթը գրում է.
«Օրերս արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանին եւ Սուրեն Քրմոյանին աշխատանքից ազատելու պատճառը եղել է զուտ քաղաքական: Ի դեպ, դա փաստացի ակնարկել է նաեւ արդարադատության նախարարը՝ նշելով. «Մենք բավարարված ենք, շատ բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը: Սա քաղաքական թիմի, քաղաքական թիմով աշխատելու որոշում է»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, շրջանառվող այն տեղեկությունը, թե փոխնախարարներն ազատվել են, որովհետեւ Ամանորի տոներին չեն անսացել վարչապետի հորդորին եւ ՀՀ սահմաններից դուրս են նշել Նոր տարին, ընդամենը շղարշային պատճառաբանություններ են. փոխնախարարներն իրենց անմիջական վերադաս Արտակ Զեյնալյանին նախապես տեղեկացրել են այդ մասին:
Ստացվում է, որ երկու պրոֆեսիոնալ փոխնախարարները, որոնց ուսերին էին նախարարության կողմից ողջ օրենսդրական նախաձեռնություններն ու ընդհանուր փաթեթների կազմումը, իրենց պաշտոններից ազատվել են ընդամենը իշխանության թիմում «սվոյ» չլինելու պատճառով:
Նշենք, որ եւ՛ Քրմոյանը, եւ՛ Հովհաննիսյանը փոխնախարարներ էին նաեւ Կարեն Կարապետյանի վարչապետ եղած ժամանակ, ավելին՝ Քրմոյանը փոխնախարար է եղել դեռեւս Հովիկ Աբրահամյանի օրոք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...