Ռամոս․ Ուրախալի է, որ Զիդանը վերադարձավ տուն
Մադրիդի «Ռեալի» ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է ֆրանսիացի Զինեդին Զիդանի վերադարձի մասին Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնին։
«Փոփոխությունները կարող են լինել դրական։ Մենք Զիդանի հետ ունեցել ենք հրաշալի պահեր։ Ուրախալի է, որ Զիդանը վերադարձավ տուն։ Նրա վերադարձը լավ նորություն էր բոլոր խաղացողների համար։ Բայց ես այդ որոշման հետ կապ չունեմ։ Մարդիկ կարող են հակառակը մտածել։ Ես թիմի ավագն եմ եւ հայտնում եմ իմ կարծիքը, եթե հարցնում են։ Ես երբեք չեմ եղել թիմի հրամանատար, չեմ էլ ցանկացել»,- Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել էր արգենտինացի Սանտյագո Սոլարիին: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականի ամառ։
46-ամյա Զիդանը «Ռեալը» գլխավորել է նաեւ 2016-2018 թվականերին՝ երեք անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը, մեկական անգամ՝ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսն ու սուպերգավաթը, երկուական անգամ՝ Եվրոպայի սուպերգավաթն ու աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ