Եվրո-2020. Հայաստան - Ֆինլանդիա խաղին ներկա են եղել 12900 երկրպագուներ
Ֆուտբոլի Հայաստանի եւ Ֆինլանդիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղին ներկա են եղել 12900 երկրպագուներ: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակիցը տեղեկացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
«Հանրապետական» ստադիոնումը հյուրընկալում է 14 403 հանդիսական:
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացված հանդիպման ամենաէժան տոմսերի գինը 1000 դրամ էր, իսկ ամենաթանկը՝ 9000: Ըստ ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի՝ տոմսերի ընդհանուր քանակի 50 տոկոսից ավելին (Հյուսիսային եւ Հարավային տրիբունաներ) հնարավոր էր ձեռք բերել 1000 դրամով:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Հայաստանի հավաքականն առաջին տնային հանդիպումն անցկացրեց Եվրո-2020-ի ընտրական փուլում եւ կրեց երկրորդ պարտությունը: Առաջին տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականին, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2:
Երկրորդ տուրից հետո J խումը գլխավորում է Իտալիայի հավաքականը, որն ունի 6 միավոր: Հունաստանը եւ Բոսնիա-Հերցեգովինան հավաքել են 4-ական միավոր, Ֆինլանդիան՝ 3, իսկ Լիխտենշտեյնն ու Հայաստանի հավաքականը կրել են 2-ական պարտություն:
Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին՝ Երեւանում ընդունելով Լիխտենշտեյնի թիմին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ