Նոր բացահայտում. Առողջապահության նախարարության հիմնարում 847 միլիոնի օգուտ են փորձել ունենալ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ հաշվեքննիչ պալատը հերթական բացահայտումներն է արել, այս անգամ՝ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում: Վանաձորի, Սեւանի եւ Արտաշատի ԲԿ-ների արդիականացման համար 2017-2018թթ. ընթացքում մատակարարվել են 262 անվանում 2 մլրդ 418 հազար դրամի բժշկական սարքավորումներ, կահույք եւ պարագաներ:
Սակայն ՀՊ-ն ուսումնասիրության ընթացքում պարզել է՝ այդ ապրանքների ձեռքբերման եւ մատակարարման գների տարբերությունը կազմել է 847 մլն 169 հազար դրամ: Այսինքն՝ այդ պարագաները բժշկական կենտրոններին մատակարարվել են ավելի քան 847 մլն դրամ բարձր գնով: Օրինակ` հեմոդիալեզի սարքը եւ պարագաները` 15 հատ, «Ֆրեզեն» ընկերության կողմից Հայաստան են ներմուծվել 62 մլն 322 հազար դրամով, բայց դրանք Վանաձորի ԲԿ-ին են մատակարարվել 171 մլն դրամով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...