Փարաքարի 18 տարվա ՀՀԿ-ական գյուղապետը, հնարավոր է, հրաժեշտ տա պաշտոնին. «Բա որ հետո փորս ցավի»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանը, հնարավոր է, առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին Փարաքարի բնակիչները:
Նշենք, որ ՀՀԿ-ական Սամվել Վարդանյանը 18 տարի է, ինչ Փարաքար համայնքի ղեկավարն է: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Սամվել Վարդանյանի հետ ճշտելու՝ արդյոք հրաժարական տալու է, թե ոչ: Հարցին ի պատասխան՝ ՀՀԿ-ական գյուղապետը հանգիստ տոնով ասաց. «Եթե Ձեզ պետք է, կարող եմ գրել: Նման հարց ինձ մոտ երբեւիցե չի առաջացել: Ես տեղեկություն չունեմ: Փարաքարում հունիսի 9-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են կայանալու, իսկ գյուղապետի իմ լիազորությունների ժամկետը լրանում է սեպտեմբերին»:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ առաջադրելու է իր թեկնածությունը, թե ոչ, գյուղապետն արձագանքեց. «Դեռ ամիսուկես կա մինչեւ առաջադրումը: Ես եթե հիմա ասեմ՝ առաջադրում եմ, բայց հետո փորս կամ գլուխս ցավի, չեք ասի՝ եքա մարդ է, խաբեց: Տրամադրվածություն ունեմ աշխատելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...