Սերժ Սարգսյանը պլան է մշակել. ՀՀԿ-ն ձեռքերը ծալած չի նստի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն՝ ներկա գտնվելու նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված արարողությանը: Այնտեղ էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ հրաժարականից հետո հեռացել էր ՀՀ-ից: Սերժ Սարգսյանը երեկ կրկին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս դեռեւս երկար ժամանակ որոշել է լռել, քանի որ սպասում է` վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ հանրային դժգոհությունն ավելանա, որպեսզի իր խոսքն ավելի ազդեցիկ լինի, եւ հետեւողներ ավելի շատ լինեն:
Սակայն այս ընթացքում ՀՀԿ-ն չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել. ըստ մեր տեղեկությունների` նրանք փորձելու են մարզային կառույցները վերակենդանացնել, թեեւ մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները պնդում էին՝ դա անչափ դժվար է, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո կուսակցությունից զանգվածային արտահոսք է սկսվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...